Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մի՞թե այդքան հաճելի ու գայթակղիչ է աստվածաշնչյան Սառայի կերպարը

Մի՞թե  այդքան հաճելի ու գայթակղիչ է աստվածաշնչյան Սառայի կերպարը
08.01.2024 | 20:12

Երեկ ասում եք` ռուսը մեզ ծախեց թուրքին :

Այսօր էլ ամերիկացին է ծախում, էլի` թուրքին:

Մի՞թե այդքան դժվար էր հասկանալ, որ ռուսն ամեն կերպ աչք է փակելու Արցախի հայաթափման վրա, միայն թե թուրքը բլոկ անի շվեդների ՆԱՏՕ մտնելը:

Հիմա էլ Բլինկենը հայտարարում է, որ շուտով Շվեդիան կմտնի ՆԱՏՕ:

Հիմա էլ ամերիկացին աչք կփակի այն ամենի վրա, ինչ կանեն թուրքն ու ադրբեջանցին մեր տարածքների հետ:

Ախր սա էլ հո բարդ մաթեմատիկա չէ՞ր. երկու իշի գարի բաժանելու պես պարզ բան էր:

Ախր ի՞նչ եք ուզում էս երկրից:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3536

Մեկնաբանություններ